Արցախի մայրաքաղաքում անհայտ անձը դիպուկահար հրացանից գնդակոծել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկությունը։ Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկագիրը։
«Տուժածներ չկան։ Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ քննություն է իրականացնում տվյալ փաստով», - ասված է հաղորդագրությունում։
Մոսկվան վստահեցնում է նաև, թե ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ «Անընդհատ կապ է պահպանվում Բաքվի և Ստեփանակերտի միջև՝ ուղղված արյունահեղություն թույլ չտալուն, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը», - ասված է հաղորդագրությունում։