Մատչելիության հղումներ

Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության երկարաձգման հնարավորությունը կքննարկվի ադրբեջանական կողմի հետ. Պեսկով


Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության երկարաձգման հնարավորությունը կքննարկվի ադրբեջանական կողմի հետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հիմա մենք խոսում ենք Ադրբեջանի տարածքում տեղակայված առաքելության մասին։ Դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ռուսական խաղաղապահ զորախումբը Ղարաբաղում տեղակայվել է 44-օրյա պատերազմից հետո 5 տարի ժամկետով՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG