Թուրքիան ողջունում է իսպանական Գրանադա քաղաքում Ղարաբաղի հարցով հանդիպմանը չմասնակցելու Ադրբեջանի որոշումը, ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության, հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։
«Պարոն Ալիևը չեղարկել է իր այցը Իսպանիա, քանի որ հանդիպմանը Թուրքիայի մասնակցության պայմանը չի ընդունվել»,- ասել է նա շարունակելով․ - «Նիստին մասնակցելու են Ֆրանսիան, Գերմանիան, ԵՄ-ն, Հայաստանը, հրավիրում են Ադրբեջանին, իսկ Թուրքիան այնտեղ չէ, պատկերացնո՞ւմ եք»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ անակնկալ չեղարկեց Գրանադայի հոկտեմբերի 5-ի հանդիպումը, որտեղ կողմերը պատրաստվում էին քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը։
Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը, սակայն, «Ազատությանը» հայտնել է, որ Ադրբեջանի հիմնական դժգոհությունը Ֆրանսիայի մասնակցությունն է ևՓարիզի վերջին հայտարարությունները՝ Հայաստանին աջակցելու վերաբերյալ։
Պաշտոնական պարզաբանում Բաքուն դեռ չի տվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը չեղարկեց Գրանադայի հանդիպումը, Փաշինյանը, միևնույն է, կմեկնի Իսպանիա