Մատչելիության հղումներ

Ալիևը հուսով է, որ Գրանադայի հանդիպումը կխթանի խաղաղության գործընթացը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև

Իլյհամ Ալիևը հուսով է, որ Գրանադայում կայանալիք հանդիպումը կխթանի տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացումը:

Այդ մասին նա այսօր ասել է Բաքվում իր նստավայրում ընդունելով Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին:

Ալիևը ևս մեկ անգամ ընդգծել է, թե խաղաղության պայմանագրի հարցում ինքն է հանդես եկել նախաձեռնությամբ, և նշել է, որ տարածաշրջանում ի հայտ են եկել պատմական հնարավորություններ, որոնք ընձեռում են խաղաղության օրակարգն առաջ տանելու հնարավորություն:

Ըստ APA լրատվական գործակալության, «Քենթրբերիի արքեպիսկոպոսի հետ զրույցում Ալիևն անդրադարձել է խաղաղություն հաստատելու համար ներկայումս Ադրբեջանի գործադրած ջանքերին»:

Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որին կմասնակցեն նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG