Մատչելիության հղումներ

Փաշինյանը Գրանադայում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին Գրանադա քաղաքում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:

Գրանադայում վաղը նախատեսված էր հնգակողմ հանդիպում, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Բաքուն առաջարկել է, որ հանդիպմանը մասնակցի նաև թուրքական կողմը, սակայն հատկապես Բեռլինը և Փարիզն առարկել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG