Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բեզրփաշը հոկտեմբերի 6-ին կայցելի Ադրբեջան։
Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ Բեզրփաշը երկօրյա այցով կլինի Բաքվում, կքննարկվեն Աստարայի բեռնատար տերմինալի, ինչպես նաև Աստարչայ գետի վրայով ճանապարհային կամրջի կառուցման, մաքսային և սահմանային ենթակառուցվածքների ստեղծման հարցեր։ Օրակարգում են նաև երկու երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացման հարցերը։
Նախատեսված են Բեզրփաշի հանդիպումները Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, ինչպես նաև թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանն ու Իրանը մեծացնում են տարածաշրջանի տարանցիկ հնարավորությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աստարայում իրանա-ադրբեջանական պետական հանձնաժողովի նիստ է կայացել