Եվրախորհրդարանում այսօր լսումներ են կայացել Լեռնային Ղարաբաղի թեմայով:
Բոլոր բանախոսները քննադատել են Իլհամ Ալիևի ռեժիմի գործողությունները: Միաժամանակ, նրանք դատապարտել են Եվրամիության ղեկավարներին, մասնավորապես՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ով «հուսալի գործընկեր» է անվանել Ալիևին, քանի որ Եվրամիությունը գազային գործարք է կնքել Ադրբեջանի հետ:
Բանախոսները նշել են, որ բազմիցս են ահազանգել Լեռնային Ղարաբաղին սպառնացող վտանգի մասին: Նրանցից շատերն առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Ալիևի նկատմամբ:
«Մենք զոհաբերեցին հայերին հանուն «ռեալպոլիտիկի»: Պետք է սառեցնել պայմանագրերը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել», - հայտարարեց եվրախորհրդարանական Ֆաբիո Կաստալդոն։
Մարինա Կալյուրանդը կոչ արեց պահանջներ ներկայացնել Ալիևին․ - «Այն, ինչ Բաքուն արել է, էթնիկ զտում է: Պետք է Հայաստանին օգնել և Եվրամիության առաքելությունն ընդարձակվի Հայաստանում և աշխատի նաև Ադրբեջանում»:
Շատ բանախոսներ նաև ասել են, որ Հայաստանին անհրաժեշտ է եվրոպական հեռանկար առաջարկել, մասնավորապես՝ վիզաների հարցը լուծել:
«Վարչապետ Փաշինյանին պետք է տալ հստակ ուղերձ, որ Հայաստանը պետք է ստանա եվրոպական հեռանկար», - ասել է Միխաել Գալերը։ «Ռուսները պատժում են հայերին եվրոպական կողմնորոշում դրսևորելու համար: Հայաստանի դեմոկրատիան պետք է պաշտպանել», - հայտարարել է եվրախորհրդարանականը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շառլ Միշել. «Ակներև է, որ Ռուսաստանը դավաճանեց հայ ժողովրդին»