Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիության խորհրդին՝ ի պատասխան Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելուն, քննարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի վրա այսօր Ադրբեջանի նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը: Շարունակվող հարձակման անհապաղ դադարեցման բացակայության դեպքում մենք կոչ ենք անում ԵՄ խորհրդին հիմնովին վերանայել հարաբերությունները Ադրբեջանի հետ և քննարկել Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը», - ասվում է Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարությունում: