Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի թիմը Գորիսում վրաններ է տեղադրել Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու համար։
«Մենք վրաններ ենք տեղադրել՝ օրական մինչև 2 հազար մարդու տաք սնունդ ապահովելու համար։ Ահրաժեշտության դեպքում պատրաստ ենք արագորեն ընդլայնել օգնությունն՝ երկրի ողջ տարածքով»,- X-ի իր էջում գրել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի ՄքՔեյնը։
Այսօր ժամը 12-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել 91 հազար 448 բռնի տեղահանված անձ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ը հավատացնում է, որ պատրաստ է հոգալ Լեռնային Ղարաբաղից ընդհուպ 120 հազար տեղահանվածների կարիքները