Մատչելիության հղումներ

ՄԱԿ ՓԳՀ գրասենյակը դժվարանում է կանխատեսել, թե ԼՂ-ից քանի փախստական կժամանի Հայաստան


ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը դժվարանում է կանխատեսել, թե Լեռնային Ղարաբաղից քանի փախստական կժամանի Հայաստան։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ Կավիտա Բելանին՝ Երևանից տեսակապով։

Բելանին նշել է, որ Հայաստանի իշխանությունների տվյալներով, ուրբաթ առավոտվա դրությամբ արդեն Լեռնային Ղարաբաղի 88,7 հազար բնակիչ է մտել Հայաստան, սակայն իրավիճակը արագ է փոխվում»:

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ՄԱԿ-ը մինչ այժմ իր օգնության ծրագրերի հիմքում դրել էր ենթադրությունը, որ տեղահանվածների թիվը կարող է լինել 70-90 հազար մարդ:

«Այս պահին արդեն գործ ունենք ավելի քան 80 հազարի հետ, և միանշանակ, թվերը վերանայման կարիք ունեն, բայց մենք պատրաստ ենք 100-120 հազար հոգու ներհոսքին», - եզրափակել է ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG