«Ղարաբաղում բնակվող հայկական ծագում ունեցող Ադրբեջանի քաղաքացիներն ունեն ազգային օրենսդրությամբ և միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքներ և ազատություններ», - հայտարարել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան։
Նա ասել է, որ Ադրբեջանը մի շարք միջոցներ է ձեռնարկում բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատություններն ապահովելու համար՝ անկախ ազգությունից։
Մինչ այս, սակայն, երբ Ադրբեջանն ավելի քան 9 ամսվա շրջափակման էր ենթարկել Արցախը, այդ երկրի մարդու իրավունքների պաշտպանը ոչ մի հայտարարություն չի արել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն Լեռնային Ղարաբաղի մոտ 200 հայերի ցուցակ ունի, որոնց ցանկանում է կալանավորել․ Reuters