Շուշի-Լաչին ավտոճանապարհին շրջվել է ռուսական խաղաղապահ զորախմբին պատկանող 8 տոննայանոց բենզատարը, հաղորդում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ գերատեսչության՝ հրդեհը է բռնկվել, այրվել են հայ բնակիչներին պատկանող «Համեր» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները։
Հրշեջ-փրկարարները մարել են կրակը՝ կանխելով դրա տարածումը։
Տուժածների մասին չի հաղորդվում։
Սեպտեմբերի 25-ին էլ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում էր պայթյուն տեղի ունեցել։ Հաղորդվեց 290-ից ավելի տուժածի մասին, նրանք բոլորը տեղափոխվել են Հայաստան՝ օդային և ցամաքային ճանապարհներով:
Պաշտոնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով հաստատված մահերի թիվն այս պահին 68 է։ Առայժմ պարզ է միայն 21-ի ինքնությունը: 105 մարդու ճակատագիրն անհայտ է, ենթադրվում է՝ շատերը պարզապես մոխրացել են։ Աղետի պատճառների մասին պաշտոնապես առայժմ ոչինչ չի հաղորդվել, ականատեսները պատմել են՝ անփութություն է եղել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ըստ ականատեսների՝ հարյուր մարդ ամբողջությամբ մոխրացել է»․ ի՞նչն է ողբերգական պայթյունի պատճառը