Պաշտոնական Անկարան ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդագրությունը հրապարակված է Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում։
«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում այս ողբերգական դեպքի հետևանքով զոհվածների հարազատներին, ապաքինում ենք մաղթում վիրավորներին։ Թուրքիան պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն», - ասված է պաշտոնական Անկարայի ցավակցական հայտարարությունում։
Պաշտոնական Երևանը Ստեփանակերտում ավելի քան հարյուր մարդու կյանք խլած ողբերգական պայթյունի կապակցությամբ ցավակցություն չի հայտնել: