Առաջիկա օրերին կորոշվի Լեռնային Ղարաբաղի համար առաջարկվող միջազգային դիտորդական առաքելության ձևը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Բաքվի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով երկխոսության ժամանակ պնդում է հրադադարի պահպանման և հումանիտար խնդիրների լուծման կարևորությունը։
«Սա նշանակում է բաց պահել Լաչինի միջանցքը: Սա նշանակում է ապահովել մարդասիրական բեռների մատակարարումը: Եվ սա նշանակում է միջազգային դիտորդական առաքելություն՝ ապահովելու համար մարդասիրական կարիքների բավարարումը», - մանրամասնել է Միլլերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքու ժամանած ԱՄՆ պաշտոնյաներին«Մենք ողջունել ենք Ադրբեջանի կառավարության հայտարարությունները, որ նրանք կողջունեն նման միջազգային դիտորդական առաքելությունը։
[ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը] ուղղակիորեն այդ հարցը դրել է [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում]։ Եվ մենք ուրախ ենք, որ նա [Ալիևը] համաձայնել է դրան։ Առաջիկա օրերին մենք կաշխատենք դաշնակիցների և գործընկերների հետ՝ հստակ որոշելու, թե ինչպիսին կլինի այս առաքելությունը»,- ասել է Միլլերը։
Բացի այդ, նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման օգտին։
«Մենք ցանկանում ենք վերադարձ տեսնել բանակցային սեղան, որտեղ նրանք [Ադրբեջանը և Հայաստանը] կարող են հասնել արժանապատիվ և տևական խաղաղության»,- ասել է դիվանագետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենն Ալիևին կոչ է արել երաշխիքներ տալ ԼՂ բնակիչներին, միջազգային դիտորդական առաքելություն թույլատրել