ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմը ժամանել են Բաքու, հաղորդում է USAID-ն։
Գործակալության հաղորդագրության համաձայն՝ Փաուերը հանդիպումներ կունենա Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը և այդ կապակցությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը։
«Իր այցի ընթացքում Փաուերը կքննարկի նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հեռանկարները՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա», - ասվում է USID-ի հաղորդագրության մեջ։