Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի նպատակն է Հայաստանին և Ադրբեջանին օգնել բանակցային սեղանի շուրջ վերադառնալու և ամուր ու արժանապատիվ խաղաղության հասնելու գործում:
Նա ասել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է երկու երկրների ղեկավարների՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ մեկնել են տարածաշրջան:
Վաշինգտոնն, ըստ Միլլերի, ամեն բան արել է՝ դիվանագիտական գործընթացի շարունակման համար:
Խոսնակն անդրադարձել է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ, Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի և պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հացրերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի տարածաշրջան կատարած այցին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սամանթա Փաուերը և Յուրի Քիմը ժամանել են ԲաքուԲաքվում, ըստ խոսնակի, նրանք Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են այն երեք պահանջները, որոնց կատարումը Վաշինգտոնը համարում է առաջնահերթություն:
«Մենք ուզում ենք, որ հրադադարը պահպանվի, մենք ուզում ենք մարդասիրական խնդիրների լուծում, իսկ դա նշանակում է Լաչինի միջանցքը բաց պահել և հնարավոր դարձնել մարդասիրական օգնության առաքումը, դա նշանակում է նաև, որ միջազգային դիտորդական առաքելությունը պետք է երաշխավորի մարդասիրական խնդիրների լուծումը»,- ասել է Մեթյու Միլլերը:
Խոսնակի փոխանցմամբ, գովելի է Ադրբեջանի կառավարությունից ստացված հավաստիացումը, որ Բաքվում կողջունեն նման առաքելության ժամանումը:
Միլլերն ասել է, թե այդուհանդերձ նախևառաջ կողմերը պետք է հասնեն համաձայնության: Վաշինգտոնն առաջ կտանի դիվանագիտությունը, սակայն կարգավորման համար Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությունն է անհրաժեշտ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենն Ալիևին կոչ է արել երաշխիքներ տալ ԼՂ բնակիչներին, միջազգային դիտորդական առաքելություն թույլատրել«Մենք ամեն ինչ կանենք նրանց դրան դրդելու, բայց նրանք պետք է համաձայնեն բանակցել և հասնել ինչ-որ լուծման, դրա համար մենք կանենք մեզ վերապահված աշխատանքը»,- ասել է Միլլերը:
Խոսնակն անդրադարձել է նաև վերջին ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի նկատմամբ ռուսների բացասական վերաբերմունքին, Հայաստանի վարչապետին հասցեագրված մեղադրանքին, թե Հայաստանը փորձում է դիրքորոշում փոխել և մերձենալ Արևմուտքի հետ ու նմանօրինակ քննադատական այլ մեկնաբանություններին:
«Վստահ կարելի է ասել, որ Ռուսաստանն անցած շաբաթներին արդյունավետ դեր չի կատարել: Եղել է ժամանակ, երբ ռուսները նպաստել են բանակցություններին, և մենք դա ողջունել ենք, սակայն հաստատ վերջին շաբաթներին նրանք այդ կերպ չեն գործել»,- հայտարարել է Մեթյու Միլլերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնն ու Բրյուսելը համոզում են Երևանին դուրս գալ ՀԱՊԿ-ից, ստորագրել խաղաղության պայմանագիրն առանց ՌԴ միջնորդության. Զախարովա