Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակին։
«Դեսպան Քվինը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակների հակամարտության ընթացքում զոհվածների հիշատակին։ Մենք նաև մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում անցյալ շաբաթ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների և վիրավորների ընտանիքներին», - նշված է դեսպանության X-ի էջում։