Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալական կարիքների հաղթահարմանը

Արցախցիները գալիս են Հայաստան, Կոռնիձոր, 25-ը սեպտեմբերի, 2023թ․

Ֆրանսիայի կառավարությունը որոշում է կայացրել 7 միլիոն եվրո տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության համաձայն, Հայաստան կուղարկվի նաև բժշկական սարքավորումներով և պարագաներով բեռնված օդանավ՝ պայթյունից տուժածների համար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հումանիտար ճգնաժամը քննարկել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն իր հումանիտար ֆինանսավորումն ավելացնում է 5 մլն եվրոյով՝ արձագանքելով ԼՂ ճգնաժամին