Երևանում հավաքների ընթացքում կալանավորվել է 26 հոգի՝ առերևույթ հանցագործություններ կատարելու մեղադրանքներով, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 49 անձի նկատմամբ։
Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ մի քանի միջնորդություններ դեռևս քննարկման փուլում են։