Մատչելիության հղումներ

«Եռաբլուրի» միջադեպից հետո մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ


«Եռաբլուր» պանթեոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին «քաշքշելու, հայհոյելու, ձեռքերով և ոտքերով հարվածելու» դեպքով հարուցվել է քրեական վարույթ:

Հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ա.Գ․-ն, հայտնում է Քննչական կոմիտեն։

Անկախության օրը «Եռաբլուրում» միջադեպերով էր սկսվել։ 2020 թվականի պատերազմում զոհված ու անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ ու քաղաքացիներ արգելել էին իշխող ուժի պատգամավորներ Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին մտնել պանթեոնի տարածք՝ նրանց մեղադրելով Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակի համար։

Քաղաքացիներից մեկը հարվածել էր Հովիկ Աղազարյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG