Մատչելիության հղումներ

Հավաքների հինգ մասնակից է կալանավորվել. ՔԿ


Սեպտեմբերի 19-ից Երևանում սկսված զանգվածային հավաքների, երթերի մասնակիցների կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների դեպքերով Քննչական կոմիտեն նախաձեռնել է 26 քրեական վարույթ։

Քրեական հետապնդում է հարուցվել 49 հոգու նկատմամբ, ձերբակալվել է ակցիաների 45 մասնակից, որից 5-ը կալանավորվել են։

Ըստ գերատեսչության՝ վարույթները վերաբերել են զանգվածային անկարգությունների մասնակցությանը և դրան ուղղված կոչեր հնչեցնելուն, բռնություններ գործադրելուն և բռնությունների արդարացմանն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելուն, գույքի վնասմամբ, անձանց նկատմամբ բռնություններով ուղեկցվող խուլիգանություններին, ապօրինի սառը զենք կրելուն, ոստիկանների գործունեությանը միջամտելուն։

ՔԿ-ն նաև հայտնում է, որ ձերբակալված անձանցից 4-ը եղել են անչափահաս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG