Բաքուն հաղորդում է հումանիտար օգնություն Արցախ ուղարկելու մասին։
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունը, նշում են, որ այսօր Ստեփանակերտ է ուղարկվել 20 տոննայանոց երկու բեռնատար՝ տարբեր պարենային ապրանքներով և հիգիենայի պարագաներով և 2 ավտոմեքենա՝ բեռնված հացով։
Ըստ ադրբեջանական մամուլի՝ Աղդամի շրջանով մեքենաները շարժվում են դեպի Ասկերան։
Ադրբեջանական լրատվամիջոցները թելեգրամյան ալիքներում նկարներ են նաև հրապարակում։
Սեպտեմբերի 18-ին Կարմիր Խաչի բեռնատարները միաժամանակ մուտք գործեցին Լեռնային Ղարաբաղ Լաչինի և Աղդամի ճանապարհներով։ Լաչինի միջանցքով Ստեփանակերտ տեղափոխվեց մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Աղդամով՝ ռուսական, շվեյցարական արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։
Իսկ ադրբեջանական 40 տոննա ալյուրը Արցախ չմտավ․ Աղդամն ու Ստեփանակերտն իրար կապող Ասկերանի ճանապարհին արցախցիները հերթապահություն էին իրականացնում՝ մերժելով Բաքվի առաջարկած օգնությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չնայած արցախցիների մերժմանը, Բաքվից պնդում են՝ միևնույն է ալյուրը հասցնելու են Արցախ