Մատչելիության հղումներ

«Կարևոր առաջընթաց»․ ԱՄՆ ողջունում է մարդասիրական բեռների միաժամանակյա մուտքը ԼՂ Լաչինով և Աղդամով


Միացյալ Նահանգները ողջունում է մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ և դա համարում է «կարևոր առաջընթաց»։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունում։

«Այս կարևորագույն մատակարարումները կարևոր առաջընթաց են, և մենք կողմերին կոչ ենք անում ուղիղ բանակցություններ վարել և կենտրոնանալ տարածաշրջանի բնակիչներին մարդասիրական օգնությունն ավելացնելու վրա», - ասվում է հայտարարության մեջ:

Բլինքենն ընգծել է՝ ԱՄՆ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ որոնք ուղղված են «արժանապատիվ և տևական խաղաղության» հասնելուն։

XS
SM
MD
LG