Մատչելիության հղումներ

Լաչինով և Աղդամով բեռների մուտքը ԼՂ պետք է լինի անարգել մարդասիրական հասանելիության առաջին քայլը․ Ֆրանսիայի ԱԳ նախարար


Մարդասիրական երկու շարասյուն Լաչինի և Աղդամի անցակետերով հասել են Լեռնային Ղարաբաղ, X-ի իր էջում գրել է Ֆիանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան՝ շեշտելով՝ սա պետք է լինի առանց նախապայմանների և անարգել մարդասիրական հասանելիության առաջին քայլը։

«Մարդասիրական երկու շարասյուն Լաչինի և Աղդամի անցակետերով հասել են Լեռնային Ղարաբաղ. սա պետք է լինի առանց նախապայմանների և անարգել մարդասիրական հասանելիության առաջին քայլը՝ համաձայն միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման», - գրել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ավելի քան 3ամիս շարունակված լիակատար շրջափակումից հետո՝ երեկ վաղ առավոտյան Կարմիր խաչի միջնորդությամբ Ղարաբաղ հումանիտար բեռ է մտել միաժամանակ երկու ճանապարհներով՝ Լաչինի միջանցքով և Աղդամով: Լաչինով տեղափոխվել է մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Աղդամով՝ ռուսական, շվեյցարական արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։

Փարիզի և ֆրանսիական մի շարք խոշոր քաղաքների իշխանություններ օգոստոսի 30-ին 10 բեռնատարներով հումանիտար օգնություն ուղարկեցին Լեռնային Ղարաբաղ։ Ֆրանսիայի ուղարկած հումանիտար օգնությունը Երևանից հասավ Հակարիի կամրջի մոտ ու արժանացավ նույն ճակատագրին, ինչ Հայաստանի կառավարության բեռը․ Բաքուն ֆրանսիական բեռնատարների առջև ևս չբացեց Լաչինի միջանցքը։ Ֆրանսիական հումանիտար բեռների շարասյունն ուղեկցում էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

XS
SM
MD
LG