Իմփիչմենթի համար զանգվածայնություն է պետք. Անդրանիկ Թևանյան

Առավոտից քաղաքացիները բողոքի ակցիան են իրականցնում կառավարության շենքի առջև: Շենքի տարածքում կենտրոնացած են ոստիկանական ուժերը, նրանք ոստիկանական շղթա են կազմել տարածքում, քաղաքացիները շարունակում են հավաքվել:

Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը:

Ժամանակ առ ժամանակ ավելանում են ոստիկանական ուժերը, քիչ առաջ ևս մի քանի մեքենայով ոստիկաններ բերվեցին Հանրապետության հրապարակ: Իրավիճակն այս պահին հանգիստ է:

Հավաքված քաղաքացիները մեծամասամբ արցախցիներ են, որոնք արդեն երկրորդ օր է՝ հարազատների հետ կապ չէին կարողանում հաստատել:

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, պատասխանելով իմփիչմենթի գործընթաց սկսելու հայտարարության վերաբերյալ «Ազատության» հարցին, ասաց՝ իմփիչմենթի համար զանգվածայնություն է պետք։

«Դա մի օրվա գործընթաց չէ, երբ որ զանգվածայնությունը կապահովվի, դրանք զուգընթաց գործընթացներ են», - ասաց նա:

«Իշխանափոխությունը մենք չենք պատկերացնում հարձակումները կամ այլ բաները, մենք գործողությունը պատկերացնում ենք մարդկանց զանգվածայնությունը ապահովելը և իշխանափոխություն անելը», - նշեց Թևանյանը:

Հանրահավաքի ավարտին մի խումբ մարդիկ հայտարարեցին՝ չեն ուզում հեռանալ հրապարակից՝ նշելով, թե դժգոհ են կազմակերպիչներից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում սկսված հանրահավաքի 5 մասնակից է ձերբակալվել, 3-ի մոտ իրավապահները հայտնաբերել են սառը զենքեր