Վաղը՝ սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքում տեղական ժամանակով կեսօրին (Երևանի ժամանակով երեկոյան 8-ին) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է քննարկի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ ԱԽ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին․ ԱԳՆՄիացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ երեկոյան հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և նրան կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ավելացնելով, որ հարցի ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը: Բլինքենը նշել է Ալիևի պատրաստակամությունը ռազմական գործողությունները դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հանդիպելու վերաբերյալ:
Պետքարտուղարը հեռախոսով զրուցել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և տեղեկացրել Ալիևին փոխանցած ուղերձի մասին: Նա ասել է, որ ԱՄՆ-ը լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ. վերջինս «ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամություն է հայտնել»Մինչդեռ, Նյու Յորքում գտնվող Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երեկվանից ակտիվ հանդիպումներ են անցկացնում իրենց գործընկերների և միջազգային կառույցների ղեկավարների հետ: Այս պահին հայտնի չէ, թե արդյոք նրանք Նյու Յորքում մտադիր են դեմ առ դեմ կամ միջնորդների մասնակցությամբ հանդիպել:
Երեկ նախարարներն առանձին հանդիպել են Բլինքենի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ, ով ընդամենն օրեր առաջ է ասել, թե Վաշինգտոնը չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղի վրա որևէ հարձակում: Միրզոյանը Քիմին ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի նախաձեռնած գրոհները, տեղեկացրել է, որ կան զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում, և ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակն է արցախահայերին էթնիկ զտումների ենթարկել։ Նա ասել է, որ միջազգային գործընկերները՝ հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամները, պետք է հստակ և հրատապ գործողություններով կանխեն Ադրբեջանի կողմից իրականացվող զանգվածային ոճրագործությունները:
Ադրբեջանի արտգործնախարարն էլ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Քիմին տեղեկացրել է «տարածաշրջանում վերջին իրադարձությունների և ի պատասխան Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապօրինաբար տեղակայված հայկական զինված ուժերի սադրանքների Ադրբեջանի ձեռնարկված միջոցառումների մասին»։ «Թրենդ», «Ինտերֆաքս-Ադրբեջան» և APA գործակալությունները գերադասել են լռել պետքարտուղարի օգնականի հայտնած տեսակետի մասին:
Յուրի Քիմը վերահաստատել է Վաշինգտոնի կոչը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու մասին: «Ուղիղ երկխոսությունը վեճերը լուծելու միակ ուղին է», - գրել է Քիմը սոցցանցում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բայրամովի հետ հանդիպմանը Քիմը վերահաստատել է ԱՄՆ-ի կոչը՝ դադարեցնել ռազմական գործողություններըԱդրբեջանի գործողությունները նպատակ են հետապնդում ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտումների. Միրզոյանը՝ ՔիմինԲայրամովը ԵԽ ու ԱՄՆ պաշտոնյաներին ներկայացրել է վերջին իրադարձություններըԱՄՆ-ն չի հանդուրժի էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ. Յուրի ՔիմՋեյհուն Բայրամովը երեկ հանդիպել է նաև թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ, ով ուղեկցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորք մեկնած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Վերջինս ՄԱԿ-ի ամբիոնից իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի գործողություններին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ Instagram-ի իր էջում դրա համար շնորհակալություն է հայտնել Էրդողանին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Էրդողանը կրկին պահանջում է բացել «Զանգեզուրի միջանցքը» Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է ու այլ կարգավիճակ անընդունելի է Ֆիդանը և Բայրամովը Նյու Յորքում քննարկել են Ղարաբաղում վերջին իրադարձություններըԹուրքիան հայտարարել է, որ Բաքուն «ստիպված էր միջոցներ ձեռնարկել» Լեռնային ՂարաբաղումԵրեկ Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նաև մի շարք այլ հանդիպումներ են անցկացրել, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի հետ: Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Մարթին Գրիֆիթսի, իսկ Ջեյհուն Բայրամովը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանն Օսմանիի հետ հանդիպմանն ընդգծել է ԵԱՀԿ մեխանիզմների հրատապ գործարկման կարևորությունըՄԱԿ-ի կայքէջում առայժմ չկա տեղեկություն, թե երբ երկու նախարարները ելույթ կունենան Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ