Մատչելիության հղումներ

Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է ու այլ կարգավիճակ անընդունելի է


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր դեբատներում, ասել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է։

«Դա արդեն ընդունում են բոլորը և այլ կարգավիճակ պարտադրելը մենք չենք ընդունի։ Մենք պաշտպանում ենք Ադրբեջանի ձեռնարկած քայլերը և գնում ենք միասին «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով՝ պաշտպանելով մեր տարածքային ամբողջականությունը», - նշել է Էրդողանը։

Նրա խոսքերով՝ Հայաստանը չկարողացավ օգտվել պատմական հնարավորությունից Ղարաբաղում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG