Թուրքիան հայտարարել է, որ Բաքուն «ստիպված էր միջոցներ ձեռնարկել» Լեռնային Ղարաբաղում։
«Ադրբեջանական բանակը հակաահաբեկչական գործողություն է ձեռնարկել բացառապես ռազմական տարրերի դեմ, քանի որ մինչ այդ Բաքվի օրինական և հիմնավորված մտահոգություններն անպատասխան են մնացել։ Ուստի, Ադրբեջանը ստիպված է եղել միջոցներ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ է համարում իր ինքնիշխան տարածքում»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Արցախից ավելի վաղ հայտնել էին, որ մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Ադրբեջանական հարձակման հետևանքով Արցախում զոհերի թիվը հասել է 5-ի, կա 80 վիրավոր, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ։ Նախնական տվյալներով՝ 15-ը քաղաքացիական անձինք են։