Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ օրերս Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը հայտարարել էր, թե Վաշինգտոնը չի հանդուրժի էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում։
Հիմա, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ու ռազմական գործողություն է սկսել Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ Միացյալ Նահանգների հերթն է՝ ասելու, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ պաշարված, սոված մարդկանց նկատմամբ ագրեսիան դադարեցնելու համար, ասել է Մարուքյանը։
«Ադրբեջանը նոր պատերազմական հանցագործություն է կատարում՝ սպանելով խաղաղ ու անպաշտպան մարդկանց։ Սա պետք է դատապարտվի և կանգնեցվի»․ - X-ում գրել է Մարուքյանը դիմելով՝ Ֆրանսիայի, Ամերիկայի, Եվրոպայի առաջնորդներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ