Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կոչ է անում հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում


Ռուսաստանը կոչ է անում հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում և վերադառնալ դիվանագիտական կարգավորմանը, հայտարարել է արտգործնախարարության խոսնակը։

Մարիա Զախարովան պնդել է, թե չնայած իրավիճակի սրմանը՝ Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները շարունակում են իրենց գործառույթները։ Խաղաղապահ առաքելությունը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել Ադրբեջանի սկսած «հակաահաբեկչական գործողությանն ու ինտենսիվ կրակահերթերին»։

Այսօր առավոտյան Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրեց դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարեց Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։

Կեսօրից հետո Ստեփանակերտից հայտարարեցին՝ ուժեղ պայթյունի ձայներ են լսվում, հրետանի է աշխատում, Ստեփանակերտին են հարվածում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG