Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին պնդում է Ղարաբաղից հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերման պահանջը


Բաքուն հայտարարել է, թե «տարածաշրջանում խաղաղության համար անհրաժեշտ է հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից»։

Ղարաբաղի դեմ «հակաահաբեկչական» գործողությունների մեկնարկից ժամեր անց Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե «ի պատասխան հայկական կողմի սադրանքների, գերճշգրիտ սպառազինության կիրառմամբ ադրբեջանական բանակը թիրախավորում է հայկական զինված ուժերի դիրքերը, դրանց կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները»։

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե քաղաքացիական անձինք և ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։

Ղարաբաղից տեղի բնակիչները, սակայն, հաղորդում են, որ ինտենսիվ կրակահերթեր են ողջ Ստեփանակերտում։

XS
SM
MD
LG