Մարդասիրական երկու շարասյուն Լաչինի և Աղդամի անցակետերով հասել են Լեռնային Ղարաբաղ, X-ի իր էջում գրել է Ֆիանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան՝ շեշտելով՝ սա պետք է լինի առանց նախապայմանների և անարգել մարդասիրական հասանելիության առաջին քայլը։
«Մարդասիրական երկու շարասյուն Լաչինի և Աղդամի անցակետերով հասել են Լեռնային Ղարաբաղ. սա պետք է լինի առանց նախապայմանների և անարգել մարդասիրական հասանելիության առաջին քայլը՝ համաձայն միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման», - գրել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ավելի քան 3ամիս շարունակված լիակատար շրջափակումից հետո՝ երեկ վաղ առավոտյան Կարմիր խաչի միջնորդությամբ Ղարաբաղ հումանիտար բեռ է մտել միաժամանակ երկու ճանապարհներով՝ Լաչինի միջանցքով և Աղդամով: Լաչինով տեղափոխվել է մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Աղդամով՝ ռուսական, շվեյցարական արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կարևոր առաջընթաց»․ ԱՄՆ ողջունում է մարդասիրական բեռների միաժամանակյա մուտքը ԼՂ Լաչինով և ԱղդամովՓարիզի և ֆրանսիական մի շարք խոշոր քաղաքների իշխանություններ օգոստոսի 30-ին 10 բեռնատարներով հումանիտար օգնություն ուղարկեցին Լեռնային Ղարաբաղ։ Ֆրանսիայի ուղարկած հումանիտար օգնությունը Երևանից հասավ Հակարիի կամրջի մոտ ու արժանացավ նույն ճակատագրին, ինչ Հայաստանի կառավարության բեռը․ Բաքուն ֆրանսիական բեռնատարների առջև ևս չբացեց Լաչինի միջանցքը։ Ֆրանսիական հումանիտար բեռների շարասյունն ուղեկցում էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայի տարածքային իշխանությունները Մակրոնին կոչ են անում ՄԱԿ ԱԽ-ում բանաձև ներկայացնել Լաչինի միջանցքի հարցով