Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի տարածքային իշխանությունները Մակրոնին կոչ են անում ՄԱԿ ԱԽ-ում բանաձև ներկայացնել Լաչինի միջանցքի հարցով


Ֆրանսիական պատվիրակությունը Արցախին ուղղված հումանիտար օգնության ավտոշարասյան մոտ, 30-ը օգոստոսի, 2023թ.
Ֆրանսիական պատվիրակությունը Արցախին ուղղված հումանիտար օգնության ավտոշարասյան մոտ, 30-ը օգոստոսի, 2023թ.

Ֆրանսիայի տարածքային իշխանությունները հայտարարությամբ են հանդես եկել հաջակցություն Արցախի հայերի, որում կոչ են անում նախագահ Էմանյուել Մակրոնին սեղմ ժամկետներում հանդես գալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձև ներկայացնելու նախաձեռնությամբ՝ պահանջելով Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացումը՝ հումանիտար օգնության առաքումը և ապրանքների ու մարդկանց ազատ տեղաշարժը թույլ տալու համար։

Հայտարարությունը, որը հրապարակել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն X (նախկին Twitter) սոցիալական ցանցում, շարունակությունն է հումանիտար ավտոշարասյան միջոցով Արցախի ժողովրդին հրատապ օգնություն հասցնելու նպատակով Իդալգոյի գլխավորած պատվիրակության՝ օգոստոսի 29-31-ը Հայաստան և Լաչինի միջանցքի սկզբնամաս կատարած այցելության:

«Այս մտահոգիչ հումանիտար իրավիճակից զատ, պետք է հարգվի 2020 թվականի վերջին ընդունված համաձայնագրերով հաստատված խաղաղության գործընթացը, ինչպես նաև Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, որը հանդիսանում է նրա գոյատևման պարտադիր (sine qua non) պայման, այս իրավիճակում, երբ Ադրբեջանը փորձում է թաքցնել իր ցեղասպան նկրտումները», - ասված է հայտարարությունում:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG