Ստեփանակերտը հաստատեց՝ այսօր Կարմիր Խաչի բեռնատարները միաժամանակ մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ Լաչինի և Աղդամի ճանապարհներով։
Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ Լաչինի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Աղդամով՝ ռուսական, շվեյցարական արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։
Ստեփանակերտը տեղեկացնում է, որ փորձաքննությունից հետո դրանք կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն ըստ կարիքների։
Շտաբի փոխանցմամբ, մի քանի օր հետո կրկին նույն ուղղություններով Ռուսաստանի Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով:
Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հաղորդեց, որ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը բեռնատարներով անհրաժեշտ մարդասիրական օգնություն է հասցրել Ստեփանակերտ՝ և՛ Լաչինով, և՛ Աղդամով։
«Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհը բաց է, ֆունկցիոնալ և պետք է այդպես լինի: Դա Ադրբեջանի արդար, սկզբունքային, օրինական և անբեկանելի դիրքորոշումն է», - X-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ պնդելով, թե «ամբողջ միջազգային հանրությունը ևս մեկ անգամ ականատես եղավ, որ չկա այսպես կոչված շրջափակում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևի օգնականը հաստատում է Կարմիր Խաչի բեռնատարների մուտքը Արցախ Լաչինով և ԱղդամովԿիրակի օրը Արցախի իշխանությունները համաձայնեցին Աղդամի ճանապարհով ու Լաչինի միջանցքով հումանիտար բեռների միաժամանակ տեղափոխմանը:
«Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը», - մասնավորապես, ասված էր Տեղեկատվական շտաբի երեկվա հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտը համաձայնեց Աղդամի ճանապարհով ու Լաչինի միջանցքով հումանիտար բեռների միաժամանակ տեղափոխմանըՄոտ մեկ շաբաթ առաջ ռուսական մեկ բեռնատար հումանիտար օգնությամբ մուտք գործեց Արցախ՝ Աղդամի ճանապարհով, Լաչինը, սակայն, շարունակում էր փակ մնալ։ Երբ Արցախի իշխանությունը համաձայնեց ընդունել Աղդամով ռուսական բեռը, հայտարարեց Լաչինի միջանցքով հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի կողմից վերականգնվելու հարցով պայմանավորվածության մասին։
Իսկ ադրբեջանական 40 տոննա ալյուրը դեռ Բարդայում է․ ալյուրը Ստեփանակերտ հասցնելու հարցով բանակցություններն արդյունք չեն տալիս։ Աղդամն ու Ստեփանակերտն իրար կապող Ասկերանի ճանապարհին արցախցիները հերթապահություն են իրականացնում մերժելով Բաքվի առաջարկած օգնությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չնայած արցախցիների մերժմանը, Բաքվից պնդում են՝ միևնույն է ալյուրը հասցնելու են Արցախ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի 40 տոննա ալյուրն Արցախ հասցնելու բանակցություններն անարդյունք են մնում