Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այդ մասին փոխարտգործնախարարն ասել է «ՌԻԱ Նովոստի» ռուսական լրատվական գործակալությանը:
«Մենք մշտապես պատրաստ ենք երկխոսության մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Երբ նրանց հետ կհստակեցնենք մեր հետագա միջոցառումները, լրագրողներին անպայման կտեղեկացնենք այդ մասին»,- ասել է Գալուզինը:
Այդպես նա արձագանքել է այն հարցին, թե արդյո՞ք առաջիկայում ծրագրվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը:
«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ Երևանը և Բաքուն՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ, բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ: