Ռուսաստանը շարունակում է աշխատել Լեռնային Ղարաբաղում շրջափակման հետևանքով ստեղծված կացության կարգավորման ուղղությամ, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ռուսական կողմը հետևողականորեն շարունակում է իր աշխատանքը և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ։ Մենք շարունակելու ենք դա անել», - ասել է խոսնակը:
Այդպես նա արձագանքել է լրագրողներին, ովքեր մեկնաբանություն են խնդրել Լաչինի միջանցքն անհապաղ բացելու մասին Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի հայտարարության վերաբերյալ:
Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ «հիմա կողմերի հետ քննարկվում են մի քանի տարբերակներ»:
Կրեմլի խոսնակը նաև հիշեցրել է, որ «մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը Մոսկվայի միջնորդությամբ արդեն հասցվել է Ղարաբաղ»: