Ֆինլանդիան կարգելի ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքը

Ֆինլանդիայի և Ռուսաստանի սահմանը:

Ֆինլանդիան մտադիր է արգելել ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքը: Հելսինկիի որոշման մասին այսօր հաղորդել է Yle հեռուստառադիոընկերությունը:

Ռեպորտաժում ասվում է, որ ռուսական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները, «որոնք փոխադրում են մինչև 10-ը ուղևոր, այլևս չեն ունենա Ֆինլանդիայի սահմանը հատելու իրավունք»։

Հեռուստառադիոընկերությունը միաժամանակ նշում է, որ «հնարավոր են որոշ բացառություններ, որոնց մասին կհաղորդվի ավելի ուշ»:

Առայժմ հայտնի չէ, թե երբ որոշումը կմտնի ուժի մեջ: Ենթադրվում է, որ այսօր այդ թեման ավելի մանրամասն կմեկնաբանի Ֆինլանդիայի արտքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը:

Ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքն արդեն արգելել են Լատվիան, Լիտվան և Էստոնիան: