«Զարմանալի է, թե ինչ արագությամբ Ֆինլանդիան և Շվեդիան հրաժարվեցին իրենց չեզոք կարգավիճակից», - այսօր Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ Ստոկհոլմը և Հելսինկին արդեն քննարկում են ՆԱՏՕ-ի ենթակառույցներն իրենց տարածքում տեղակայելու հարցը։
«Հավատացնում եմ ձեզ, որ անվտանգության ոլորտում Ռուսաստանի Դաշնության բոլոր օրինական շահերը կապահովվեն։ Մենք գիտենք, թե ինչ քայլեր են դրանք և ինչպես է հարկավոր դրանք կյանքի կոչել», - նշել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը։