Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ընի անունը ներառվել է ուկրաինական «սև ցուցակում»՝ «Խաղարար» կառույցի կայքի տվյալների բազայում:
Կիմ Չեն Ընը մեղադրվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չճանաչելու համար:
Այդ կայքում Կիևը գրանցում է պետական, քաղաքական կամ հասարակական գործիչներին, ինչպես նաև բիզնեսի, սպորտի և մշակույթի բնագավառների ներկայացուցիչներին, ովքեր այս կամ այն եղանակով սատարում են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը:
Կիմ Չեն Ընի անձնական տվյալները սեպտեմբերի 6-ին են հայտնվել «Խաղարարի» կայքում:
Հյուսիսային Կորեայի առաջնորդն օրերս Հեռավոր Արևելքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում խոսել է ռուս-ուկրաինական պատերազմում ռուսներին աջակցելու մասին և խմել է «ռազմի դաշտում ռուսական բանակի հաղթանակի կենացը»:
Վերլուծաբանները ենթադրում են, որ Ռուսաստանը մտադիր է զենք և զինամթերք, մասնավորապես, հրետանու արկեր գնել Հյուսիսային Կորեայից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)