Մատչելիության հղումներ

Փհենյանում մեծ զորահանդեսով նշվել է Հյուսիսային Կորեայի հիմնադրման 75-ամյակը


Փհենյանում մեծ զորահանդեսով նշել են Հյուսիսային Կորեայի հիմնադրման 75-ամյակը:

Երկրի ղեկավար Կիմ Չեն Ընն իր ուղերձում ասել է, որ Հյուսիսային Կորեան ամրապնդելու է հարաբերությունները Չինաստանի և Ռուսաստանի հետ:

Կիմ Չեն Ունն անձամբ է հետևել Փհենյանի Կիմ Իր Սենի անվան կենտրոնական հրապարակում անցկացված զորահանդեսին: Մինչ այդ նա բանակցություններ է վարել նաև ԿԺԴՀ ժամանած չինական պատվիրակության հետ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիմ Չեն Ընին հասցեագրված շնորհավորական հեռագրում ընդգծել է երկկողմ հարաբերությունները զարգացնելու մտադրությունը։

Ենթադրվում է, որ սեպտեմբերի վերջին Կիմ Չեն Ընը կմեկնի Ռուսաստան։ Ուղևորության ընթացքում սպասվում է, որ նա բանակցություններ կունենա Պուտինի հետ։ Նրանք կարող են խոսել Մոսկվային զենք մատակարարելու մասին՝ աջակցելու նրա լայնածավալ ներխուժմանը Ուկրաինա։

Հյուսիսային Կորեան աշխարհի այն քիչ երկրներից է, որը միանշանակ սատարել է Կրեմլին Ուկրաինայի վրա հարձակվելու հարցում: Այս տարվա հուլիսին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Հյուսիսային Կորեա, որտեղ քննարկել է ռազմական կապերի ամրապնդումը:

XS
SM
MD
LG