«Մենք շարունակում ենք ներգրավված լինել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ՝ ապահովելու Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ) և Լաչին-Խանքենդի ճանապարհների շուտափույթ և միաժամանակյա բացումը ԿԽՄԿ-ի բեռնատարների համար, ինչպես համաձայնեցված է Ադրբեջանի նախագահի և պետքարտուղար Բլինքենի սեպտեմբերի 1-ի հեռախոսազրույցում», - X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Այդ օրվանից 12 օրացուցային օր է անցել, բայց Հայաստանին ենթակա ապօրինի ռեժիմը հրաժարվում է թույլ տալ այդ անցումը և ճանապարհների բացումը: Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին կրկնապատկել իրենց ջանքերը և ճնշում գործադրել Հայաստանի ու նրան ենթակա ապօրինի ռեժիմի վրա՝ վերջ տալու այս ապակառուցողական քաղաքականությանը», - գրել է Հաջիևը՝ ամփոփելով, թե «գորշ տարածքի ստատուս քվոյի պահպանումը և մարդասիրական խնդիրները միտումնավոր գործիքի վերածելը նրանց ապարդյուն ռազմավարությունն են»:
Աղդամ-Ստեփանակերտ երթուղով մեկ բեռնատար ռուսական մարդասիրական օգնության փոխադրումից գրեթե մեկ օր անց Լաչինի միջանցքը դեռ փակ է, չնայած Բաքուն հայտարարել էր, թե համաձայնել է Լաչինի և Աղդամի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջնորդությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ստեփանակերտից հայտնում են՝ Լաչինի միջանցքի վերաբացման շուրջ բանակցություններ են ընթանումԲաքուն համաձայնել է Լաչինի և Աղդամի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջնորդությամբ. Ադրբեջանի ԱԳՆՌուսական մարդասիրական օգնությամբ բեռնատարը հասել է Ստեփանակերտ