Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախում պետնախարարի պաշտոնում Արթուր Հարությունյանին նշանակելու մասին խոսակցություններ են շրջանառվում։

Արցախի խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնում է Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Հարությունյանի հրաժարականի մասին։

Մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորի կողմից հրաժարականի դիմումը ետ չվերցնելու դեպքում նրա լիազորությունները կդադարեն։

Հարությունյանն Արցախի նախկին նախագահ «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է, խորհրդարանում ներկայացնում է մեծության առաջին խմբակցությունը՝ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը։ Նա նաև հանդիսանում է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Արցախի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականից ի վեր Արցախում խոսակցություններ են շրջանառվում պետնախարարի պաշտոնում Արթուր Հարությունյանին նշանակելու մասին։

Ինքը՝ պատգամավորը հրապարակավ չի մեկնաբանել այդ խոսակցությունները։
Ի դեպ՝ Արայիկ Հարությունյանն ու Արթուր Հարությունյանը ազգակցական կապեր ունեն։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարական տվեց։ Նա իր վերջին հրամանագրով Արցախի պետանախարար Գուրգեն Ներսիսյանին ազատեց և այդ պաշտոնում նշանակեց Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին։ 8 օր անց Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում, գաղտնի քվեարկությամբ, Շահրամանյանին ընտրեց Արցախի նախագահ։ Պետնախարարի աթոռը մինչ այս պահը թափուր է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արայիկ Հարությունյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնել նորընտիր նախագահին