Մատչելիության հղումներ

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում


Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում։

Նշելով, որ ցանկացած իրավիճակ, զարգացում, պետք է գնահատել տվյալ համատեքստում՝ Բեգլարյանն ընդգծեց՝ այս համատեքստում սահմանադրական լեգալության խնդիր չկա՝ գործընթացն ամբողջությամբ տեղավորվում էր Սահմանադրության իրավակարգավորումներում։

Բեգլարյանը, սակայն, ժողովրդաիշխանական լեգիտիմության խնդիր է տեսնում, այսինքն՝ ժողովրդի մոտ վստահության ձևավորում, ժողովրդի կողմից դրական կարծիքի ձևավորում։

«Այս տեսանկյունից՝ այո՛, խնդիր կա և այս իրավիճակում մենք այլընտրանք չունեինք, որովհետև մենք ի վիճակի չէին ընտրություններ կազմակերպել, արտահերթ ընտրություններ ի դեպ սահմանադրական կարգավորումների միաժամանակյա նախագահական և խորհրդարանական համապետական ընտրություններ, դա հավանաբար նույնիսկ դժվար թե կարողանայինք կյանքի կոչել, բայց եթե կյանքի էլ կոչեինք, բավականին երկար ժամանակ հանրապետությունը կընկներ՝ Արցախը և ներքին կյանքը կընկնեին մեծ ցնցումների մեջ, բավականին լուրջ վնասներ կկրեինք, արդյունքում այս որոշումն է կայացվել, որը կրկին ասեմ, որ որևէ իրավական կարգավորման խնդիր չկա», - եզրափակեց Բեգլարյանը։

Արցախի Ազգային ժողովը շաբաթ օրը արտահերթ նիստում, գաղտնի քվեարկությամբ, Սամվել Շահրամանյանին ընտրեց Արցախի նախագահ։ Ընտրությունից ժամեր անց Բաքուն կոչ արեց միջազգային համայնքին դատապարտել Ղարաբաղի ընտրությունները:

Եվրամիությունը հայտարարեց, որի չի ճանաչում Ստեփանակերտում անցկացված նախագահական ընտրությունների «սահմանադրական և իրավական շրջանակը»։

Հայտարարությունը տարածած Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության խոսնակը միևնույն ժամանակ ընդգծեց՝ Եվրամիությունը կարծում է, որ Ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որն «ի վիճակի է և ցանկանում է մասնակցել Բաքվի հետ արդյունքներին միտված քննարկումներին»:

«ԵՄ-ն հանձնառու է աջակցել այս գործընթացին»,- նշված էր հայտարարությունում։

Բեգլարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG