Ադրբեջանի գլխավոր դատախազության հետաքննչական վարչության ղեկավար Նեմաթ Զամանովը պաշտոնական սոցցանցում գրել է, թե երկրի դրոշն անարգելու համար մեղադրվող երեք երիտասարդ հայ ֆուտբոլիստների գործը կարճելու որոշումը վկայում է «Ադրբեջանի պետության մարդասիրության մասին»:
Զամանովն Ինստագրամում տեղադրած գրությամբ պնդում է, թե Ադրբեջանում ապրող և ոչ մի ժողովուրդ խտրականության չի ենթարկվում, և ադրբեջանաբնակ բոլոր ազգերն ունեն հավասար իրավունքներ։
«Հաշվի է առնվել, որ այդ անձինք նախկինում հանցանք չեն կատարել և զղջում են, նրանց նկատմամբ սահմանվել է տասնօրյա ազատազրկում, որից հետո երեք երիտասարդները փոխանցվել են հայկական կողմին», - գրել է Զամանովը։
Օգոստոսի 28-ին Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետից առևանգված երեք ուսանողները հայկական կողմին վերադարձվեցին երեկ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական անցակետից առևանգված երեք ուսանողները վերադարձվեցին հայկական կողմին