Մատչելիության հղումներ

Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Լաչինի միջանցքից առևանգված երեք հայ երիտասարդներին


Արտապատկերում Ադրբեջանի օմբուդսմենի պաշտոնական կայքէջից
Արտապատկերում Ադրբեջանի օմբուդսմենի պաշտոնական կայքէջից

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այսօր հանդիպել է նախօրեին Լաչինի միջանցքից ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված արցախցի երեք երիտասարդների հետ։

«Ձերբակալվածները գոհունակություն են հայտնել պահման պայմանների, բուժման, սննդի, ինչպես նաև բուժհոգեբանական օգնության հետ կապված։ Այցի ընթացքում ձերբակալվածներին հնարավորություն է տրվել հեռախոսով զրուցել ընտանիքի անդամների հետ», - հայտնում է Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը երեկ հայտարարել է, որ մասնավորապես Ալեն Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ է առևանգվել:

Լաչինի միջանցքից առևանգված երեք հայ երիտասարդները, ըստ Բաքվի, տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ապա վտարվեն Ադրբեջանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG