«Հայ-ամերիկյան զորավարժությունները Հայաստանի սուվերեն որոշումն է». Երևանից արձագանքում են Մոսկվայի մտահոգություններին

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան («Քաղաքացիական պայմանագիր»)

Չնայած Մոսկվայից հնչող մտահոգություններին ու Հայաստանի պաշտոնյաների հասեցին արված սուր քննադատությունը, Երևանից պնդում են, թե հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն չկա։ 

Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյան այսօր խորհրդարանում դիվանագիտորեն ձևակերպեց՝ կան տարաձայնություններ, որոնց շուրջ քննարկումներ են ընթանում. - «Լարվածության մասին դժվար է մեկնաբանել։ Ռուսաստանի հետ ընթանում են աշխատանքային հարաբերություններ և ինչպես միշտ է եղել, միշտ բոլոր գործընեկրների հետ ունենում ենք տարաձայնույթուններ, քննարկումներ։ Դա չի նշանակում, որ կարելի է դա մեկնաբանել որպես լարավածություն»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԳ փոխնախարարի համոզմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններում չկա լարվածություն, կան տարաձայնություններ

Մինչդեռ Ռուսաստանը շարունակում է մտահոգություններ հնչեցնել, թե' Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի և թե' հայ-ամերիկյան զորավարժություների հետ կապված։ Զուգահեռ կոշտանում է այն բառապաշարը, որով Հայաստանի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հակադարձում են միմյանց՝ ընդհուպ հնչեցնելով վիրավորական արտահայտություններ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զախարովան «բռիություն» է որակել Ալեն Սիմոնյանի քննադատությունը և կոպտել Փաշինյանին Ալեն Սիմոնյանը հավաստիացնում է՝ Հռոմի ստատուտը կվավերացվի Զախարովան հակադարձում է Սիմոնյանին

Չնայած այս իրավիճակին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը պնդում է, թե որևէ նոր բան հայ-ռուսական հարաբերություններում տեղի չի ունենում, պարզապես կան հարցադրումներ ռազմավարական դաշնակցին, որոնց պատասխանաը Հայաստանը չի ստանում արդեն տևական ժամանակ. - «Դեկտեմբերից Լաչինի միջանցքի փակումը և հունիսից Լեռնային Ղարաբաղի ամբողջական բլոկադան և այդտեղ ռուս խաղաղապահների զորախմբի գործունեության որակին առնչվող հարցերը, նաև վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները Ադրբեջանի կողմից, ագրեսիան և դրան Ռուսաստանի և ՀԱՊԿ գործընկերների արձագանքի բացակայությունը»։

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք լարված հարաբերությունների պատճառը Ռուսաստանի անգործությունն է, Խանդանյանն արձագանքեց. - «Չեմ ցանկանում հարաբերություններին տալ լարված բնույթը, այլ ասում եմ, որ փաստերն են արձանագրվում։ Այս փաստերը արձանագրվել են ոչ միայն այսօր, այլ նաև երեկ և նախորդ ամիսների ընթացքում»։

ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում

Անդրադառնալով հաջորդ երկուշաբթի մեկնարկելիք հայ-ամերիկյան զորավարժություններին և դրանց շուրջ Ռուսաստանի մտահոգություններին՝ Խանդանյանը շեշտում է. - «Հայաստանի տարածքում ամերիկյան կողմի հետ զորավարժություններ անցկացնելու որոշումը Հայաստանի սովուրեն որոշումն է, իսկ ՀԱՊԿ անդամ լինելով Հայաստանը որևէ կերպ չի կորցնում իր սովերենությունը, հատակապես, ըստ Խանդանյանի, հաշվի առնելով ՀԱՊԿ -ի գործելաոճը Հայաստանում և Հայաստանի նկատմամբ. - «Ես հասկանում եմ, որ տարբեր կողմեր կարող են անհանգստություններ ունենալ և դժգոհությունների հայտնել, բայց սա Հայաստանի սուվերեն որոշումն է։ Նաև կարծում եմ, որ սա նաև արձագանք է և արդյունք է հայ-ամերիկյան խորացող հարաբերությունների»։

«Ազատություն». Արդյո՞ք եղել են քննարկումներ, պարզաբանումներ, որպեսզի այդ մտահոգությունները, որ այսօր հնչում են Մոսկվայից, փարատվեին։

Խանդանյան. - Ես չունեմ նման տեղեկատվություն, չեմ կարող ասել։ Գուցե եղել են, բայց չեմ կարող արձանագրել դրանք։

«Ազատություն» մյուս հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանը փոխի իր անվտանգային համակարգը, Սարգիս Խանդանյանն ասաց, որ զինված ուժերի և անվտանգային համակարգի ընթացող բարեփոխումները պետք է շարունակվեն, և Հայստանը պետք է բաց լինի բոլոր այն գործընկերների համար, որոնք կունենան նման հետաքրքրություն։

«Ազատություն». - Հնարավո՞ր է ՀԱՊԿ-ից դուրս գանք։ Հատկապես, որ դեռ չունենք էլ ներկայացուցիչ, հետ է կանչվել ներկայացուցիչը։

Խանդանյան. - Ես կարող եմ ասել, որ այս պահին այդպիսի գործընթաց, մասնավորապես ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում»։

Ինչ վերաբերում է Հայաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությանը, ապա արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը «տեխնիկապես և քաղաքական նկատառումներից ելենլով դրա հնարավորությունը չի տեսնում». - «Հայաստանի կառավարությունը երբևէ նման դիրքորոշում չի հայտնել, որ ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ի հետ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան իսկույն անհանգստություն է հայտնում ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության անգամ թվիթերյան գրառման կապակցությամբ

Հռոմի ստատուտը պետք է վավերացվի առանց վերապահման

Մոսկվան նաև Պուտինին ձերբակալելու հրաման տված Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացման շուրջ էր մտահոգություն հայտնել։ Սարգիս Խանդանյանն ասում է, թե, իր համոզմամբ, Հայաստանի խորհրդարանը պետք է Հռոմի ստատուտը վավերացնի։ Ընդ որում, կառավարությունն այս փասատաթուղթը խորհրդարան է ուղարկել առանց որևէ վերապահման. - «Եթե դուք ընթերցեք ստատուտը, ապա կտեսնեք մի շարք ռազմական հանցագործություններին անդրադարձ, որոնք տեղի են ունենում, օրինակ, վերջին երկու տարիների ընթացքում, Ադրբեջանի ագրեսիաների ընթացքում։ Իմ կարծիքով, այս ստատուտի վավերացումը բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահերից, և կարծում եմ, որ պատճառներ չկան վերապահումներ ունենալու»։

Մոսկվան օրեր առաջ պարզաբանումներ էր խնդրել հայկական կողմից Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն ուղարկելու Հայաստանի կառավարության որոշման վերաբերյալ։ Պարզ չէ, թե արդյոք այդ պարզաբանումներն արդեն փոխանցվել են Մոսկվային։