ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին այսօր Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Բաքվի հաղորդմամբ, Ալիևն ու Խովաևը քննարկել են Աղդամի և Լաչինի ճանապարհների բացումը։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Ղարաբաղի հայերը մերժում են Ադրբեջանի իշխանությունների հրավերը վերաինտեգրման օրակարգով հանդիպում անցկացնել Բաքվում կամ Ադրբեջանի այլ քաղաքներում։
Խովաևն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայի հատուկ բանագնացը կօգնի Երևանին և Բաքվին խաղաղ պայմանագիր մշակել