Երևանը Ռուսաստանի գործընկերների հետ բաց քննարկումներ է ունենում՝ արտահայտելով իր դժգոհությունները Մոսկվայի քաղաքականության կամ քայլերի բացակայության վերաբերյալ, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Լրագրողները պաշտոնյայից հետաքրքվեցին՝ Երևանը ռուս գործընկերներին հարցրե՞լ է՝ արդյոք Ռուսաստանը ցանկանում է հեռանալ տարածաշրջանից, հեռացնել իրենց ռազմաբազան Գյումրիից։
Կոստանյանը պատասխանեց. - «Մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ ունենում ենք շատ բաց, շատ պարզ քննարկումներ, արտահայտում ենք էն դժգոհությունները, որոնք մենք ունենք՝ կապված էն քաղաքականության հետ կամ քայլերի բացակայության հետ, որ նկատում ենք ռուսական կողմից, և ունենում ենք քննարկումներ բոլոր հարցերի շուրջ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելն է. Նիկոլ ՓաշինյանԼաչինի միջանցքում ռուս խաղաղապահների փաստացի անգործությանն անդրադառնալով՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական զուհաեռ էր անցկացրել ու հայտարարել, թե կարող է «մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանը տարածաշրջանում չէ». - «Շատ են Ռուսաստանի մեր գործընկերները խոսում այն մասին, որ արևմտյան երկրները Հայաստանի հետ աշխատում են, կամ Հայաստանի կառավարությանը դրդում են, որպեսզի Հայաստանի կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որոնց նպատակն է Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից: Բայց մենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ խոսելիս երբեմն ասում ենք, բարձրաձայնում ենք մեր կարծիքը և մեր գնահատականը, որ ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից»:
Ո՞րն է Լաչինի միջանցքի վերահսկողությունն Ադրբեջանին թողնելու Ռուսաստանի քաղաքական դրդապատճառը. Հայաստանի վարչապետը նույն հարցազրույցում երկու պատճառ էր նշում՝ կա'մ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում պահել հսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ, կա'մ չի ուզում: Երկուսն էլ, ըստ կառավարության ղեկավարի, հայկական տեսակետից խնդրահարույց է:
La Repubblica-ի լրագրողի հարցին՝ իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ չե՞ն ցանկանում, թե՞ չեն կարողանում, Փաշինյանը պատասխանել է. - «Ես կարծում եմ՝ տեղ-տեղ չեն ուզում, տեղ-տեղ չեն կարողանում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լաչինում ստեղծված իրավիճակը Մոսկվան բարդում է Հայաստանի վրաՄինչդեռ Մոսկվան Երևանին է մեղադրում Լաչինի միջանցքի շրջափակման համար։ Օրերս Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։
Երևանը Զախարովայի պնդումը նույնաբովանդակ և հիասթափություն առաջացնող էր որակել, հայտնել դրա վերաբերյալ իր «տարակուսանքն ու հիասթափությունը»։
Ռուսաստանի կողմից տարածաշրջանը լքելու վերաբերյալ Փաշինյանի քննադատությանը հաջորդեց Մոսկվայի ոչ պաշտոնական արձագանքը։ Մասնավորապես, ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը դիվանագիտական աղբյուրը հայտել է, թե Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, չի պատրաստվում լքել Հարավային Կովկասը, բայց Երևանը չպետք է Արևմուտքի գործիքը դառնա Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելու համար. - «Փաստորեն, նրանք փորձում են արհեստականորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ Երևանին օգտագործելով որպես այդ նպատակին հասնելու միջոց։ Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ հարևան և բարեկամ, մտադիր չէ հեռանալ տարածաշրջանից»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, չի պատրաստվում լքել Հարավային Կովկասը․ ՏԱՍՍՏԱՍՍ-ի ներկայացմամբ, դիվանագիտական աղբյուրը նաև հավելել է, թե Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության և տնտեսության ոլորտներում դիտարկում է «ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ որպես հավասար, փոխշահավետ և իր արդյունավետությունն ապացուցած գործընկերություն»։ Նաև անհիմն էր համարել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում Ռուսաստանի փաստացի անգործության մասին Փաշինյանի հայտարարությունները։
Ըստ լրատվամիջոցի, դիվանագետը ասել է, թե երկու երկների արտգործնախարարությունների, պաշտպանության նախարարությունների միջև խորհրդակցություններ են անցկացվել, տարածաշրջան են այցելել ՀԱՊԿ բարձրաստիճան ներկայացուցիչներ։
«Հայաստանի ինքնամեկուսացումը չի նպաստում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի կարգավորմանը: Մեգաֆոնային դիվանագիտությունն ի վիճակի չէ փոխարինել գործնական աշխատանքին Բաքու-Ստեփանակերտ-Երևան եռանկյունում»,- ասել է ՏԱՍՍ-ի գործակալության զրուցակիցը:
Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո պետք է լինի։ Հենց այս հանգամանքն է պարբերաբար ընդգծում պաշտոնկան Երևանը, երբ նշում է, որ ռուս խաղաղապահները փաստացի չեն կատարում իրենց պարտականությունները։