Պաշտոնական Բաքուն քննադատում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր հրապարակված ուղերձը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակին։
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ այդ ուղերձով Հայաստանի կառավարության ղեկավարը կասկածի տակ է առել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Մենք վճռականորեն քննադատում ենք և մերժում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 2-ին հրապարակված ուղերձը, որը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ՝[Հայաստանի] ունեցած պահանջների, ինչպես նաև Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում անջատողականության խրախուսման հերթական վկայությունն է», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։