Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, չի պատրաստվում լքել Հարավային Կովկասը, բայց Երևանը չպետք է Արևմուտքի գործիքը դառնա Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելու համար, ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը իտալական La Repubblica թերթին։
«Փաստորեն, նրանք փորձում են արհեստականորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ Երևանին օգտագործելով որպես այդ նպատակին հասնելու միջոց։ Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ հարևան և բարեկամ, մտադիր չէ հեռանալ տարածաշրջանից», - ռուսաստանյան պետական լրատվամիջոցին ասել է ռուսաստանցի անանուն պաշտոնյան։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, դիվանագիտական աղբյուրը նաև հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության և տնտեսության ոլորտներում դիտարկում է «ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ որպես հավասար, փոխշահավետ և իր արդյունավետությունն ապացուցած գործընկերություն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ռուսաց կայսրության դանդաղ, ցավոտ վախճանը Հարավային Կովկասում»